Վանի նահանգում ճանապարհային ցուցանակներից հանվել են հայերեն գրությունները

Վանի նահանգի Էդրեմիթ (Արտամեդ) քաղաքում ճանապարհային ցուցանակներից հանվել են հայերեն գրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Վանի նահանգապետարանը քաղաքի ճանապարհներին գտնվող ցուցանակները բազմալեզու դարձնելու մեջլիսի ծրագրի շրջանակներում լեզուների շարքում ընդգրկել էր Թուրքերեն, հայերեն, անգլերեն և քրդերեն լեզուները:

Ցուցանակներից հայերենով գրությունները վերացնելու որոշումը կայացրել է վերջերս Էդրեմիթի քաղաքապետարանում որպես համանախագահ նշանակված Աթիֆ Չիչեքլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում