«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ

Երեկ փակ դռների ետևում կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը, որին չեն մասնակցել ոչ հյուրեր, ոչ լրագրողներ։ Ժամանակին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն էր և համագումարներն էլ բաց էր անում, որոնք լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Վերջին շրջանում կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ ՀԺԿ ղեկավարությունը չափազանց քչախոս է դարձել. գրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, թե իրենք տարիներ շարունակ փորձում են ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույց անել, ապարդյուն։ Երեկ նա վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ, որի բարեհաջող ավարտից հետո նրան, ըստ ամենայնի, կգրեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում