«Ժամանակ». Մհեր Սեդրակյանը որոշել է իր փոխարեն խորհրդարան «գործուղել» որդուն

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս տարի չի առաջադրվի ԱԺ ընտրություններին՝ իր փոխարեն նա որոշել է խորհրդարան «գործուղել» «լոնդոններում» ուսանած որդուն՝ Դավիթ Սեդրակյանին:

Սեդրակյանի այսպիսի շրջադարձային որոշումը ՀՀԿ-ում շատերին հայտնի չէր, ուստի «Ժամանակ»-ի հարցումներին որոշակի պատասխան չէին կարողանում տալ նույնիսկ Գործադիր մարմնի անդամ հանրապետականները: Հայտնի է, որ կուսակցությունում դեռ ամիսներ առաջ Մհեր Սեդրակյանին հասկացրել են, որ ոչ ինքը, ոչ որդին նոր Աժ-ում տեղ ունենալու հույս թող չփայփայեն: Վերջինս էլ սկսել է ինտենսիվ բանակցել Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի որդին Ծառուկյանի դաշինքի ռեյտինգային ընտրակարգով մասնակցի ընտրություններում:

«Հայտնի է, որ Մհեր Սեդրակյանը միշտ լավ շփումների մեջ է եղել Ծառուկյանի հետ և հիմա այդ հարաբերություններն օգտագործելու լավ առիթ է ի հայտ եկել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում