«Ժամանակ». Մենուա Հարությունյանը մեն-մենակ է մնացել իր երազանքների հետ

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Slaq.am կայքի սեփականատեր, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը առաջիկա ԱԺ ընտրություններում իր բոլոր խաղադրույքները դրել էր Հովիկ Աբրահամյանի վրա, և 2014թ. նրա վարչապետ դառնալուց հետո շտկեց լարված հարաբերությունները նրա հետ, մեծ ներդրում ունեցավ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանին Արտաշատի քաղաքապետ դարձնելու գործում: 

Հարաբերությունները կարգավորելիս՝ Մենուա Հարությունյանը հեռահար պլաններ ուներ՝ ցանկանում էր 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ ապահովել, սակայն հիմա, երբ Հովիկ Աբրահամյանն ինքը խնդիրներ ունի կուսակցության ներսում, Մենուա Հարությունյանը մեն-մենակ է մնացել իր երազանքների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում