«168 ժամ». Էդմոն Մարուքյան. Ծառուկյանի դաշինքի հետ միավորման հարց «Ելք»-ում չի քննարկվել

Այսօր՝ հունվարի 21-ին՝ տեղի կունենա «Ելք» դաշինքի անդրանիկ համագումարը: «Ելքի» անդամ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կքննարկեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված գործընթացները:

«Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ համաժողովում կլինեն ելույթներ, կներկայացվեն մոտեցումներն ու ծրագրերը, որը նախընտրական ծրագրի հիմքն է լինելու, իսկ բուն նախընտրական ծրագիրն ավելի ուշ և ավելի մանրամասն կլինի: Համատեղ ցուցակ համաժողովում չի ներկայացվելու:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ընտրացուցակ ներկայացնելը դեռ վաղ է: Նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ միության հարց «Ելքում» չի քննարկվել: «Բանակցությունները շարունակվում են «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք հույս ունենք, որ «Ժառանգությունը», դեռ հնարավոր է՝ միանա մեզ: Այդ ուղղությամբ քննարկումներ կան և այս պահին ես ավելի բնական ու հնարավոր եմ համարում «Ժառանգության» միացումը ՝ նաև արժեքային համակարգի տեսլականի առումով»,- ասել է Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում