Հարավային Կորեայում ձերբակալվել է մշակույթի նախարարը

 

 Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Չո Յու Սունը ձերբակալվել է քննիչների հատուկ հանձնաժողովի հարցումից հետո: Վերջինս իրականացնում էր բարձր էշելոններում կոռուպցիոն սկանդալին վերաբերող քննություն, հայտնում է Կիոդո լրատվական գործակալությունը:

Չո Յու Սունի նկատմամբ կասկած է հարուցվել, որ նա կազմել է այսպես կոչված արվեստագետների «սև ցուցակը», քննադատական դիրքորոշում ունենալով՝ նախագահ Փաք Կին Հեի կառավարության նկատմամբ:

Ցանկը ներառում է ավելի քան 9400 արվեստագետներ, երաժիշտներ և մշակույթի գործիչներ, ստեղծվել էր այն պատճառով, որպեսզի նմանօրինակ մասնագետներին հնարավորինս կտրել պետական դրամաշնորհներից ու աջակցությունից:
Դատարանը նաև ձերբակալության լիազորություն է տվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի համար: 

Չո Յու Սունը ՀՎ Կորեայի պատմության մեջ առաջին նախարարն է, ով ձերբակալվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում