Պակիստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Քուրրամի տարածքում՝ բանջարեղենի շուկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 մարդու, 40-ը վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իշխանության ներկայացուցչների հայտարարությանը:

Պակիստանի բանակը ավելի վաղ հաղորդել էր, որ շուկայում պայթել է ինքնաշեն ռումբ: Ըստ Ռեյթերի տվյալների, վերջինս դրված է եղել վաճառասեղանին՝ լոլիկով: Ըստ այլ տեղեկությունների, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Տարածքում ակտիվ է Թալիբան խմբավորումը, սակայն մինչ օրս ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում