Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի եկեղեցիների նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Ավստրալիայից Լիբանան ժամանած եկեղեցական պատվիրակությանը` Ավստրալիայի միավորված եկեղեցու նախագահ վերապատվելի Սյուարտ Մաքմիլլանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրիստոնեական աշխարհին հուզող հարցերին եւ մարտահրավերներին:

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվել է Միջին Արեւելքում քրիստոնեության ներկա իրավիճակից` կարեւորելով հատկապես քրիստոնյա եկեղեցիների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ Արեւմտյան եկեղեցիների հետ հարաբերությունները սերտացնելու եւ նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նորին Սրբությունը շեշտել է նաեւ Ավստրալիայի եւ Միջին Արեւելքի եկեղեցական խորհուրդների միջեւ փոխադարձ այցելությունների եւ համագործակցության հրամայականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում