«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «RT»-ի փոխանցմամբ, Պեսկովն ընդգծել է, որ անհնար է հանել այդ հրթիռները, չիմանալով, կան արդյոք Եվրոպայում հակառուսական հակահրթիռային համալիրներ ստեղծելու ծրագրեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ մտահոգություն էր հատնել Կալինինգրադում այդ համալիրների տեղակայման վերաբերյալ:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսկանդերների» տեղակայումը պայմանավորված է հյուսիսատլանտյան դաշինքի՝ արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում