Փաստաբանը Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը ոչ թե իրավական, քաղաքական երևույթ է համարում

Բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ակնհայտ քաղաքական երևույթ է, այլ ոչ թե իրավական: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը «Լապշինը քրեական հետապնդման է ենթարկվում ոչ այն պատճառով, որ հանցագործ է, այլ որ հայերի նկ ատմամբ բարյացկամ կարծիք է հայտնել, հետևաբար քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական նկատառումը, ինչը նշանակում է, որ այդ քրեական հետապնդումն իրավաչափ չէ»,- նշեց Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով`Ադրբեջանն ակտիվ կիրառում է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը, որը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ կան տասնյակ դատական ակտեր և այն քննադատվում է ողջ միջազգային հանրության կողմից:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջել է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում