Ռուսական հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Դեր Զորում ԻՊ-ի դիրքերին

Վեց Տու-22M3 հեռահար ռմբակոծիչներ, թռչելով Ռուսաստանի տարածքից, հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարեւելյան Դեր Զորի նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնում է ՌԴ պաշտպան ության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:

Ռմբակոծման թիրախ են հանդիսացել ահաբեկիչների բազային ճամբարները, զինամթերքի և սպառազինության պահեստները, զրահատեխնիկան և կենդանի ուժը:

Մարտական առաքելությունից հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են կայանման վայրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում