Մյանմայում ազատ են արձակվել պատանդ զբոսաշրջիկներն

Մյանմայում բանակցությունների շնորհիվ ազատ են արձակվել պատանդ վերցրված 40 զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Nation TV-ին:

Նշվում է, որ Թայլանդից զբոսաշրջիկներին պատանդ էին վերցրել տեղացի ժողովուրdների ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների խումբը՝ Մյանմայի Կարեն նահանգի տարածքում:

Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում էին ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին թրաֆիքինգի մեղադրանքով:

Բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են ազատ արձակել պատանդներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն զինյալները ձերբակալված չեն և սպառնում են կրկին պատանդ վերցնել Թայլանդի բնակիչներից, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում