Հայաստանում իրական կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են քաղաքացիները. ՎԶԵԲ հետազոտություն

Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը հարաբերականորեն բարձր է: Այդ մասին վկայում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտության արդյունքները:

Հայաստանում հարցվածների 11%-ը խոստովանել են՝ վերջին 12 ամսում նրանք անձամբ կամ ընտանիքի անդամները կաշառք են տվել: Միաժամանակ, հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանում իրենց պես մարդիկ կաշառք են տալիս:

Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս՝ «կոռուպցիայի միջին մակարդակը» Հայաստանում մոտ 11% է կազմում, իսկ «կոռուպցիայի ընկալման միջին մակարդակը»՝ 34%:

Համեմատության համար՝ Վրաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը կազմել է 2%, իսկ կոռուպցիայի միջին փորձառությունը` 9%:

Տաջիկստանում հարցվածների 42%-ը կաշառք է տալիս, սակայն միայն մոտ 12% է կարծում, որ շրջապատում մարդիկ դիմում են այդ քայլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում