Լրատվական դաշտն ապականող գոյացությունը

Լրատվական դաշտում կա մի կայք, համենայն դեպս նա իրեն կայք է համարում, որի վերլուծականները, համենայն դեպս նա իր բարբաջանքն անվանում է վերլուծություն, բացի վիրավորանքներից տարբեր անձանց հասցեին, այլ բան չեն պարունակում:

Այդ կայքը բացի գռեհկաբանությունից տարածում է այնպիսի գարշահոտություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ կայքի որոշ հոդվածագրեր ապրում են բացառապես անասնական կյանքով, ընդհուպ մոտենալով նախամարդկությանը, ապրելով կատարյալ անգիտության պայմաններում:

Միայն անասունը կարող է իր հոդվածներում մարդկանց հասցեին արտահայտվել այնպիսի բառապաշարով, որը հատուկ է հասարակության տականքին: Բայց զարմանալ պետք չէ: Ասում են ինչպիսի դաստիարակություն մարդ ստանում է ծնողներից, այդպիսի վարքագիծ էլ հետագայում դրսևորում է ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության այլ անդամների նկատմամբ:

Եվ պատահական չէ, որ նման անասնական վարքածով մարդկանց հանդեպ, ժամանակ առ ժամանակ կիրառում են այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսին սովորաբար կիրառում են անասունների նկատմամբ, այն է քոթակ տալը:

Հայերենում էժանագին բառը ցավոք չի արտահայտում այն ողջ միտքը, որը նկատի է առնվում, երբ որևէ մեկի հասցեին ասում ենք դիշովկա: Այնպես որ ստիպված ենք ռուսերենի օգնությանը դիմելով փաստել, որ այս դիշովի կայքը իր դիշովի վերլուծականներով մասամբ ապականում է ողջ լրատվական դաշտը:

Թեպետ այս կայքը իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, սակայն նման է այն փոքրիկ կեղտագնդին, որը կարող է ընկնել մեղրի տակառն ու աղտոտել այն: Բայց նրանք բնազդով զգալով յուր առաքելությունը, իրենց շատ բնորոշ անվանում են ընտրել, Shame.am:

Իսկապես, ամոթ է նման գոյացության առկայությունը մյուսների կողքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում