Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է

 Ստամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակում իրականացրած Բիլգեհան Քարփաթը, ով «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ է, սպանվել է ձերբակալման գործողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թ ուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թեքիրդաղում Քարփաթին ձերբակալելու գործողության ժամանակ ոստիկանության և նրա միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարձակում իրականացրած անձը սպանվել է:

DHKP/C անդամն իշխող կուսակցության գրասենյակի վրա էր հարձակվել հունվարի 20-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում