Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է վեցի

Իտալիայի լեռներում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ANSA գործակալությունը: Փրկարարները ձյան տակից տղամարդու մարմին են դուրս բերել: 

Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ մնալու հավանականությունը խիստ փոքր է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր է անցել: Այդ ընթացքում փրկվել է 11 մարդ, իսկ ընդամենը ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են 35 կենվորներ ու աշխատակիցներ:

Ողբերգությունը պատահել է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը եւ դրանց հաջորդած հետցնցումները, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում