Առնվազն 18 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից

18 մարդ է զոհվել, եւս գրեթե 50-ը՝ վերքեր ստացել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Առնվազն 15 մարդ մրրկասյուների զոհ է դարձել Ջորջիայում, չորսը՝ Միսիսիպիում: 

Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր:

Մինչդեռ օդերեւութաբանները մոտ ժամանակներս եղանակի բարելավում չեն խոստանում. Միսիսիպիում, Ֆլորիդայում եւ Ալաբամայում սպասվում են նոր տոռնադոներ, ժամում մինչեւ 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ: Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում