Թրամփը հայտարարել է NAFTA-ի վերանայումն սկսելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կսկսի Ազատ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերակնքման գործընթացն իր կանադացի եւ մեքսիկացի պաշտոնակիցների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հանդիպումներն արդեն նշանակված են:

Երեք երկրների միջեւ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականին:

Թրամփն ավելի վաղ այն համարել է փոխադարձ առեւտրի շուրջը վատթարագույն գործարքը, որը երբեւէ կնքել է ԱՄՆ-ը:

Սպիտակ տան կայքում ասված է, որ եթե Կանադան եւ Մեքսիկան հրաժարվեն վերանայել NAFTA-ն, որպեսզի «ազնիվ գործարք» ապահովեն ամերիկացի աշխատավորների համար, ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում