ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով` ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչները հունվարի 23-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հայտնելով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում