Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում: Այդ մասին նա ասել Է «Լե Մոնդ» հրատարակությանը տված հարցազրրույցում:

«Պարզապես հարկավոր Է ընդունել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ընդգծել Է նա:

Նա նաեւ «անպատասխանատու» Է համարել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում՝ Կիեւին եւ Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում եւ Եվրամիությունում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում