Ինչպե՞ս խուսափել նախընտրական գարշահոտությունից

Նախընտրական փուլում գտնվող մեր երկրի քաղաքական դաշտում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այս օրերին հասարակությունն ականատեսն է դառնում նախընտրական դաշինքների ձևավորմանը, նախկինների՝ տրոհմանը, քաղաքական նոր ֆորմատների առաջանալուն ու զարգանալուն։ Բնական երևույթ է Հայաստանի պես երկրների համար։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա։ Հայկական քաղական դաշտը դեռևս այնքան կայացած չէ, որպեսզի ընտրություններից երկու կամ երեք տարի առաջ հնարավոր լինի կանխատեսել, թե որ կուսակցությունն ինչ ռեսուրսներով է մասնակցելու ընտրություններին և ինչ արդյունքների կարող է հավակնել։ Այստեղ շատ բան դեռևս որոշվում է վերջին պահին։ Շահում են նրանք, ովքեր առավել ճիշտ են գնահատում իրավիճակը։ Ովքեր ավելի հեռատես են և ավելի լավ են հասկանում քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Դրա համար ամենևին էլ պետք չէ զարմանալ այն փաստից, որ, օրինակ, մի քանի ամիս առաջ ստեղծված կառույցները կարողանում են ճեղքում ապահովել և հայտնվել քաղաքական զարգացումների շոգեքարշի դերում։ Այնպես, ինչպես դա արեց «Միասնություն» համազգային շարժումը։ Նման դեպքերում զարմանալու փոխարեն պետք է պարզապես վերլուծել իրավիճակը և հասկանալ կոնկրետ վերցված քաղաքակն ուժի հաջողությանը նպաստող այս կամ այն գործոնի նշանակությունը։

Քաղաքական գործընթացներին ճիշտ գնահատական տալու համար իրավիճակի վերլուծությունը պարտադիր է հատկապես նրանց համար, ովքեր հանրային դաշտում գործելու, խոսք ասելու կամ ազդեցություն ունենալու հավակնություններ ունեն։ Թվում է՝ ասվածը պարզ իրականություն է։ Բայց արի ու տես, որ մեր երկրում կան մարդիկ, այն էլ իրենց լրագրող հորջորջող, որոնք Հերոստրատին վայել հետևողականությամբ գործում են հայտնի ճշմարտությունները քանդելու բացառիկ նպատակով միայն։ Մարդիկ, ովքեր իրենք իրենց Ցիցերոն են երևակայել, բայց այդպես էլ չեն սովորել քաղաքական վերլուծությունը տարբերակել տանը մնացած կնոջ բամբասանքներից։ Այդքանն էլ բավարար չէ, նաև թույն են շաղ տալիս աջ ու ձախ՝ վիրավորելով մարդկանց, նախկին և ներկա գործիչների։

Այս ամենի մասին կարող է և չխոսեի, եթե չլիներ լրագրող, «Մոստի տակի պուտանկեքին շպրտվող 5000-անոցների» մասնագետ Լուսինե Կեսոյանի՝ նույն «Միասնություն» շարժմանը վերաբերող նախօրեին հրապարակված գրառումը։ Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ «մարմանդ գետից զգուշացիր»։ Պարբերաբար սկանդալային իրավիճակներում հայտնվող այս աղջիկը, չգիտես ինչու, հուզախառն, պատմական «համեմատություններով» ու վիրավորանքներով լի նյութ է թողարկում, որի ընթերցողը կարող է հանգել բացառապես մեկ եզրակացության՝ հեղինակի հոգևոր հավասարակշռության հետ խնդիրներ ունի։ Քաղաքական որևէ գնահատական, կարծիք, մտավախություն կամ ենթադրություն այնտեղ չկա։ Բայց դա փորձում են «սղցնել» որպես վերլուծություն, ինչը նույնպես խոսում է հայկական ոչ քաղաքական դաշտի թուլության մասին։ Այստեղ հնչող գնահատականների բացարձակ մեծամասնությունը հուզական են և ոչ մասնագիտական։ Եվ դա այն է, ինչը պետք է մերժվի հանրության կողմից։ Հատկապես հիմա՝ նախընտրական փուլում։

Իրականում Կեոսյանի հիշատակված նյութը ոչ այլ ինչ է, քան նախընտրական գարշահոտության առաջին վկայություններից մեկը։ Ցավոք, առաջիկա երկու֊երեք ամիսներին մեր հանրությունը դատապարտված է դիմանալու այսպիսի երևույթների։ Մարդկանց իմունիտետ է պետք։ Եվ դա ամենևին էլ դժվար խնդիր չէ։ Պարզապես անհրաժեշտ թեթև նայել այս փուլում դաշտ նետված ցանկացած գաղափարի, մտքի և խոսքի։ Հիշե՛ք, թե երբ են ասվում ամենամեծ ստերը։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական գարշահոտությանը՝ ընտրությունների ժամանակ այն առավել շատ է զգացվում։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում