ԻՊ-ի երկու ճամբարների ոչնչացում, իրաքյան զինված ուժերի կողմից

 

Իրաքի արևմտյան մարզ Անբարում ռմբակոծվել են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության երկու վերապատրաստման ճամբարներ: Զոհվել են առնվազն 45 գրոհայիններ, հաղորդում է Sputnik-ը:

Օդային հարվածներ հասցվել են Էլ-Քաիմ քաղաքում, ԻՊ-ի վերջին հենակետին՝ Անբար մարզում:

Ըստ զինվորականների հայտարարության, առաջին ճամբարում սպանվել են 15 ահաբեկիչներ, երկրորդում՝ 30, և ևս 25 զինյալներ վիրավորվել են: Բացի այդ, ոչնչացվել են զենքի և համացանցի սարքավորումների պահեստներ, որոնք պահվում էին ճամբարներում:

Իրաքի զինվորականները հունվարից սկսել են ակտիվ գործողություններ Անբար մարզի արևմտյան հատվածում, զուգահեռաբար՝ գործողություններ իրականացնելով Մոսուլի հյուսիսային հատվածում տեղակայված ԻՊ-ի գրոհայինների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում