Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով

Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky News հեռուստաալիքը:

«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում է մառախլապատ եղանակ. ուղեւորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղեւորություններում: Heathrow օդանավակայանն ուղեւորներին խորհուրդ է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Heathrow-ի պաշտոնական կայքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում