ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները շարունակում են ուսումնական թռիչքները Էստոնիայի երկնքով

 

Գերմանիայի օդուժի կործանիչները՝ Eurofighter Typhoon-ը, որոնք հիմնականում Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանությամբ են զբաղվում, երկուշաբթիից ուրբաթ, Էստոնիայի ամբողջ տարածքում՝ ցածր բարձրությունների վրա կկատարեն ամենօրյա ուսումնական թռիչքներ,- հայտարարել է երկրի պաշտպանական Ուժերի  շտաբի ղեկավարը:

՛՛Գերմանական օդուժի Eurofighter Typhoon կործանիչները՝ աշխատանքային օրերին կիրականացնեն թռիչքներ, ոչ պակաս, քան 152 մետր բարձրության վրա (500 ոտնաչափ հեռավորությամբ)՛՛,- ասված է հայտարարության մեջ:

Նման չվերթներ պարբերաբար անցկացվում են  ՆԱՏՕ-ի երկրներին պատկանող կործանիչներով, որոնց առաքելությունն է բալթյան երկրների օդային տարածքի պահպանությունը: 

Թռիչքները կատարվում են ՆԱՏՕ-ի երկրների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա, որոնք կատարվում են հատուկ նախատեսված վայրերում: 
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում