Կոլումբիայում գերեվարված Արսեն Ոսկանյանն ազատ է արձակվել

Կոլումբիական «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից գերի վերցված հայ Արսեն Ոսկանյանին ազատագրելու գործողությունը պսակվել է հաջողությամբ: Գործողությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության շնորհիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Tiem po պարբերականը:

2016 թվականի նոյեմբերին Tiempo-ն հրապարակել էր հոդված այն մասին, որ «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից Չոկո դեպարտամենտից առևանգված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, համաձայն իշխանությունների տարբերակի, ցանկացել է ապօրինի ճանապարհով տեղափոխել թունավոր գորտերի, որոնք էնդեմիկ տեսակ են և ապրում են միայն Չոկո դեպարտամենտում: Մաքսանենգները կարող են մեկ գորտի վաճառքից ստանալ մինչև 1500 եվրո գումար, իսկ մեկ տեղափոխման ժամանակ կարելի է տանել շուրջ 100 գորտ: Հոդվածում նաև նշվել է, որ Ոսկանյանը ծնվել է Հայաստանում, սակայն Կոլումբիա է մտել ռուսական անձնագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում