Վթարի հետևանքով միկրոավտոբուսի 6 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

 Երևանի Ռուբինյանց փողոցում հունվարի 22-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և թիվ 58 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի 6 ուղևոր մարմ նական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում