Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա. ՊԵԿ պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ հայտարարության մեջ ասվում է. «Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում