Թրամփի խորհրդականի կապը Ռուսաստանի հետ

Ամերիկյան հետախուզությունը հետաքննություն է անցկացրել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ  Ֆլիննի «կոնտակտը» Ռուսաստանի հետ, գրում է The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հրապարակել են Ֆլիննի  հեռախոսազրույցը՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակիի հետ: Մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել, որ Ֆլինն ու Կիսլյակը հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:

Ռուսական դեսպանատունը՝ Թրամփի աշխատակազմի հետ եղած հնարավոր կապի մասին հայտարարությունը, ոչ մի կերպ չի մեկնաբանել: Ըստ թերթի, գաղտնի ծառայությունները մտադիր են պարզաբանել բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ Ֆլիննի «կոնտակտները» Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև, պարզել,թե արդյոք դրանք ապօրինի չեն:

Կիրակի օրը, ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսին հայտարարել է, որ Սպիտակ Տունը «բացարձակապես տեղյակ չէ որևէ հետաքննության կամ նույնիսկ, ինչ-որ պատճառների հետաքննության մասին»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում