Մոսկվան պատրաստ է անցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղու իր մասը. Լավրով

Մոսկվան չի գայթակղվում Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների առումով, բայց պատրաստ է դրանց նորմալացմանը իրավահավասարության հիման վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Մենք չենք գայթակղվում, բայց, ինչպես արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք անցնելու ճանապարհի մեր մասը, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նորմալանան: Դա հնարավոր է անել, անշուշտ, բացառապես իրավահավասարության հիման վրա, միմյանց հարգելու հիման վրա եւ այդ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա այնտեղ, որտեղ մեր առջեւ ընդհանուր նպատակներ կան միջազգային ասպարեզում, այնպիսիք, ինչպիսին պայքարն է ահաբեկչության դեմ»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում