Հայաստանում Բուլղարիայի դեսպանը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 23-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների համագործակցության նշանակությունը և հավաստեց , որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ Վալադիմիր Գասպարյանը հավելեց, որ իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես՝ արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ:

Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում