Ռուսական հեռահար օդուժը նոր հարվածներ են հասցրել Դեր Զորում ԻՊ-ի զինյալների դիրքերին

Ռուսական Ту-22М3 վեց ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել սիրիական Դեր Էզ Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը: 

Ту-22М3 վեց հեռահար ռմբակոծիչներ, մեկնելով Ռուսաստանի տարածքի օդակայանից եւ անցելով Իրաքի եւ Իրանի տարածքների վրայով, հերթական խմբային օդային հարվածն են հասցրել ԻՊ-ի զինյալների կառավարման կետերին, սպառազինությունների եւ ռազմամթերքի պահեստներին:

«Օբյեկտիվ հսկողության միջոցներով հաստատված է նախատեսված բոլոր թիրախների խոցումը»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը «Ինտերֆաքս»-ն ստացել է հունվարի 23-ին:

Ռուսական ռմբակոծիչների պաշտպանությունը Հմեյմիմ (Սիրիա) օդակայանից իրականացրել են Սու-30ՍՄ եւ Սու-35Ս կործանիչները: «Մարտական առաջադրանքի հաջող կատարումից հետո ռուսական բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազմավորման օդակայաններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում