Պեդրո Ագրամունտը վերընտրվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:

Պեդրո Ագրամունտից բացի, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նա ընտրվել է 1 տարի ժամկետով:

Ագրամունտը վերընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել պատգամավորներին վստահության և համագործակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում