«Գազպրոմը» որոշել է վաճառել իր մասնաբաժինը գերմանական գազատարների ցանցին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունը արդեն վաճառքի մասին սկզբունքային որոշում է կայացրել։

Գործարքը նախատեսվում է ավարտել 2017թ.։ Ընդ որում՝ աղբյուրները հաստատել են, որ այդ ակտիվը մեծաթիվ պոտենցիալ հավակնորդներ ունի։

Gascade գազատրանսպորտային ցանցը ներառում է 2400 կմ գազատար և 9 կոմպրեսորային կայան։ Տարանցման ծավալը կազմում է 40 մլրդ խմ։

«Գազպրոմն» այդ ակտիվը ստեղծել է գերմանական BASF/Wintershall գործընկերոջ հետ համատեղ՝ վերջին երկու տասնամյակում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում