«Սևան» ՔԿՀ մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի 2017 թվականի հունվարի 20-ի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, ծառայողական քննությունների արդյունքներով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում