«Հայկական ժամանակ». Դրամի կայունության պատճառներից մեկը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է

«Հայկական ժամանակ»-ը գրել է, թե ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են: Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը:

«Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի: Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան: Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի և ներդրվել որպես հիմնական կապիտալ:

Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է, և նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար: Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, և եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսֆերտների և արտահանման ծավալները ծավալները չաճեն և արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող է ճնշում առաջացնել դրամի վրա և ստիպել արժեզրկվել: Ըստ որոշ հաշվարկների՝ բանկերի կապիտալի համալրման համար ներհոսած արտարժույթի ծավալը կարող է ապահովել դրամի կայունությունը մի քանի ամիս միայն»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում