«Ժամանակ». Օհանյան-Օսկանյան դաշինքի՝ Գագիկ Ծառուկյանի հետ միավորումը բացառվում է

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է: 

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթավերջին Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել:

Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի և Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են: Բանակցությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ թերթին չի հաջողվել պարզել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում