«Ժողովուրդ». «Ծառուկյան» դաշինքում կընդգրկվեն կարկառուն ՀՀԿ-ականներ.

«Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտարարություններ»։ Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլևս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ։ 

Թերթի աղբյուրները պնդում են, որ Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաև՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների։

«Մեր աղբյուրները չմասնավորվեցին, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք, սակայն վստահեցրին, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու։ Մեզ մնում է սպասել զարգացումներին»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում