«Հայկական ժամանակ». Շիրակի մարզի ՀՅԴ ռեյտինգային ցուցակում ներգրավված են լինելու անվանի բժիշկներ

Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկները:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենը, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը: Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը, և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Ռեյտինգային ցուցակը , հավանաբար, գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում