«Հրապարակ». Իշխան Զաքարյանը կլինի ԲՀԿ համամասնական ցուցակում, նրա որդին՝ ռեյտինգայինում

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ շտաբի պետ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կառաջադրվի ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ նրա որդին` Նոր Նորքի թաղապետարանի առևտրի վարչության պետ Վարդան Զաքարյանը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով` նույն տարածքում:

«Ի դեպ, օրենքը թույլ է տալիս Իշխան Զաքարյանին ՎՊ-ից արձակուրդային դիմումով շտաբի պետի պաշտոնը զբաղեցնել, սակայն համամասնական ցուցակում տեղ գտնելու դեպքում նա պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Ընդ որում, այստեղ առաջանում է նոր խնդիր. իշխանությունները կորոշեն` գործող պառլամե՞նտն է ընդունելու այդ հրաժարականը և նոր ՎՊ նախագահ ընտրի, թե՞ գալիք` խորհրդարանական կառավարման պառլամենտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում