ԱՄՆ-ի Սենատը Մայքլ Փոմփեոյին հաստատեց ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ի երեկոյան կայացած նիստում Կանզասի նահանգից կոնգրեսական Մայքլ Փոմփեոյին հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Գերատեսչության նոր ղեկավարին պաշտպանել են ոչ միայն հանրապետականները, այլեւ դեմոկրատները: Նրա օգտին քվեարկել է 66 սենատոր, դեմ են արտահայտվել 32-ը: Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն ընդունել է ԿՀՎ-ի նոր ղեկավարի երդմնատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում