ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն պաշտպանեց Թիլերսոնի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հունվարի 23-ի նիստում պաշտպանել է ExxonMobil-ի նախկին ղեկfվար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը, որին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել Է պետքարտուղարի պաշտոնի համար: Այդ որոշման օգտին քվեարկել է կոմիտեի 11 անդամ, դեմ են արտահայտվել տասը:

Այժմ Թիլերսոնին պետք է հաստատի ամբողջ վերին պալատը, դրա համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն, որն ունի Հանրապետական կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում