Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից (Առավոտ)

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում