Թրամփը որդիներին է հանձնել ընտանեկան բիզնեսի կառավարումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան գործարարության կառավարումը հանձնել Է իր որդիներին՝ Դոնալդ Կրտսերին եւ Էրիկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը դա հավաստել է լրագրողների համար իր առաջին կանոնավոր ճեպազրույցում: «Այո, նա (Թրրամփը) հեռացել է ընկերությունից, ինչպես եւ խոստացել էր, իր պաշտոնն զբաղեցնելուց առաջ: Այժմ ընկերության ղեկավարումը լիովին Դոնի եւ Էրիկի ձեռքին է»: 

Հունվարի 20-ին կայացած պաշտոնակալությունից մեկ օր առաջ Թրամփը հայտարարել է ավելի քան 400 մասնավոր ընկերություններում իր բոլոր պաշտոններից կամավոր հեռանալու մասին: Դա հավաստող փաստաթղթի պատճենը CNN հեռուստաընեկրուկթյանն է տրամադրել Trump Organization գործարար-կայսրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում