Ադրբեջանի պետբյուջեն ավելի քան 128 մլն դոլարի պակասուրդ է գրանցել

Ադրբեջանի պետական բյուջեն 2016 թվականին իրականացվել է 241 միլիոն ադրբեջանական մանաթի (ավելի քան 128 միլիոն ԱՄՆ դոլար) պակասուրդով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

2016 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են 17 մլրդ 501,2 մլն մանաթ, իսկ ծախսերը` 17 մլրդ 742.4 մլն մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում