Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայի դիվանագիտական մի աղբյուր:

Հունվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ կոնսուլտացիների երկրորդ օրն է ընթանում պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական զինված ընդդիմության միջեւ:

«Մեր նախարարն այսօր հեռախոսային բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Աստանայում շարունակվող բանակցությունների շուրջ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում