Միջազգային հետախուզման մեջ են Հայաստանում հափշտակված 162 ավտոմեքենաներ

ՀՀ ՊԵԿ մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից և Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 21 952 ավտոտրանսպորտային միջոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստուգման արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 4 ավտոմեքենա:

Միջազգային հետախուզման մեջ են Հայաստանում հափշտակված 162 ավտոմեքենաներ:

2016 թվականին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) ստացել և առաքել է 16 095 տեղեկատվական միավոր, որոնցից 5 395-ը փոխանակվել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ:

ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել անձանց հետախուզումը՝ 10 810 տեղեկատվական միավոր, անձանց օպերատիվ ստուգումները և նույնականացումը՝ 5316, առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը՝ 1 067 և այլն:

Գլխավոր քարտուղարություն են ուղարկվել օպերատիվ նշանակության 47 հատուկ հաղորդագրություններ:

Շարունակվում է ԱԿԲ-ի տվյալների պահոցների համալրումը: Այսօրվա դրությամբ ԱԿԲ-ի տվյալների պահոցներում ընդամենը կուտակված է 286 428 տեղեկատվական միավոր:

Հաշվետու ժամանակահատվածում կազմվել և ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 69 վերլուծական և տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական և կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ են փոխանցվել օպերատիվ բնույթի 22 նյութեր:

Միջազգային հետախուզման մեջ են Հայաստանում հափշտակված 162 ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից և Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 21 952 ավտոտրանսպորտային միջոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստուգման արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 4 ավտոմեքենա:

Միջազգային հետախուզման մեջ են Հայաստանում հափշտակված 162 ավտոմեքենաներ:

2016 թվականին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) ստացել և առաքել է 16 095 տեղեկատվական միավոր, որոնցից 5 395-ը փոխանակվել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ:

ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել անձանց հետախուզումը՝ 10 810 տեղեկատվական միավոր, անձանց օպերատիվ ստուգումները և նույնականացումը՝ 5316, առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը՝ 1 067 և այլն:

Գլխավոր քարտուղարություն են ուղարկվել օպերատիվ նշանակության 47 հատուկ հաղորդագրություններ:

Շարունակվում է ԱԿԲ-ի տվյալների պահոցների համալրումը: Այսօրվա դրությամբ ԱԿԲ-ի տվյալների պահոցներում ընդամենը կուտակված է 286 428 տեղեկատվական միավոր:

Հաշվետու ժամանակահատվածում կազմվել և ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 69 վերլուծական և տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական և կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ են փոխանցվել օպերատիվ բնույթի 22 նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում