Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է հետախույզների ուսուցումը ձմեռային պայմաններում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում մարտավարական հատուկ պարապմունքներ են սկսվել հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ձմեռային պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա անցկացվող պարապմունքներում ներգրավված են 600-ից ավելի զինծառայող-հետախույզներ: 

Վարժանքների սկսվելուն նախորդած ամսվա ընթացքում փորձառու հրահանգիչները հետախույզներին սովորեցրել են դահուկներով տեղաշարժվելու հիմնական եղանակները, հրաձգություն, նռնակների նետում եւ տարբեր արգելքների հաղթահարում լեռնային տեղանքում:

Պարապմունքները կազմակերպված են երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում անհատական ուսուցում Է անցկացվում դահուկներով տեղաշարժման կարգի, ձնածածկույթի վիճակի ուսումնասիրման, ինչպես նաեւ հանդերձանքի ընտրության հարցերի շուրջ:

Հետախույզների հետ պարապմունքները կավարտվեն ստորաբաժանումների կազմում կտրտված տեղանքում դահուկներով 30-կիլոմետրանոց երթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում