«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ բանակցություններ կանցկացնի միջուկային անվտանգության շուրջ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել «Ռոսատոմ»-ի եւ Հայաստանի գերատեսչությունների միջեւ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում պարտավորությունների կատարման միջոցների շուրջ բանակցություններ անցկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված՝ է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: 

«Ընդունել միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին ՌԴ կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցների իրականացման վերաբերյալ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի պետական կորպորացիայի, Հայաստանի Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարության եւ Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջեւ արձանագրություն կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի պետական կորպորացիայի առաջարկը»,- ասված է փաստաթղթում:

Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերն ստորագրվում են հարեւան երկրների կողմից, որոնց տարածքում շահագործվում են միջուկային Էներգետիկական կայանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում