Հայաստանի պատվիրակությունը Մոսկվա է ժամանել նոր առաջարկություններով. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել հայ-ռուսական համագործակցության ոլորտները: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այսօր մենք կքննարկենք հայ-ռուսական համագործակցության ակտուալ հարցեր: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ: Ավանդաբար մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է: Վերջին տարիներին համաշխարհային ոչ հասարակ միջավայրի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է շարժվել այդ ուղղությամբ: Դուք գիտեք, որ ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներկայացված է շատ լայն: Այնուամենայնիվ, չարժե հանգստանալ, և մենք կարող ենք այսօր քննարկել, թե ինչպես ակտիվացնել մեր համագործակցությունը, դրան տանք նոր իմպուլս»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այսօր Հայաստանում անցկացվում են մի շարք բարեփոխումներ՝ ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, և հայկական կողմը կողջունի ռուսական կապիտալի մասնակցությունը: «Մենք այսօր ժամանել ենք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում