Հիթրոու օդանավակայանում երկրորդ օրն անընդմեջ չեղարկվել է շուրջ 100 չվերթ. BBC

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ է չեղարկվել մառախուղի պատճառով վատ տեսանելիության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է BBC հեռուստաընկերության կայքում: 

Նախօրյակին նույնպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի օդային նավահանգստում շուրջ 100 չվերթ էր չեղարկվել վատ տեսանելիության պատճառով:

Իրենց հերթին այն ուղեւորներին, որոնք մեկնում են Գաթվիք, Սաութհեմփթոն, Սթանսթեդ եւ Էդինբուրգ օդանավակայաններից, հանձնարարվել է ստուգել իրենց չվերթերի հնարավոր ուշացումների վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում